«Մենք կփոխենք Մեքսիկական ծոցի անվանումը և կանվանենք այն Ամերիկյան ծոց, մենք կվերականգնենք մեր հեղինակությունը»: Այս մասին հունվարի 20-ի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ամերիկան կվերադարձնի իր արժանի տեղը՝ որպես Երկրի վրա ամենահզոր, ամենաարդար ազգ, և մենք կոգեշնչենք այլ պետություններին»,- նշել է նա:
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը ունի նավթի և գազի հսկայական պաշարներ:
«Եվ մենք կօգտագործենք դրանք: Մենք կրկին կհամալրենք մեր ռազմավարական պաշարները և կարտահանենք ամերիկյան էներգակիրները ամբողջ աշխարհով մեկ: Մենք կրկին կդառնանք հարուստ երկիր»,- ավելացրել է նա:





























