ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցել են Ջո Բայդենը, ինչպես նաև երկրի այլ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Արարողությանը ներկա են եղել նաև Արգենտինայի ծայրահեղ աջերի նախագահ Խավիեր Միլեյը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին՝ հաղորդում է Sky News-ը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը և Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը։





























