Թուրքիայի հասարակական ոլորտը ներառող մի շարք հիմնարկների աշխատակիցներ, այսօր` դեկտեմբերի 21-ին, գործադուլ են հայտարարել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության, կրթության եւ մի շարք ոլորտների աշխատակիցները խոշոր արհմիությունների հետ համատեղ հանուն աշխատավորների իրավունքների գործադուլ են սկսել։
Արհիմությունները նախատեսել են դեկտեմբերի 21-ին օրվա տարբեր ժամերին Թուրքիայի տարբեր քաղաքներում իրականացնել հանրահավաքներ։
Նշվում է, որ առողջապահության ոլորտում աշխատելու են միայն շտաբ օգնության բաժինները։




























