ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կմիանա հակամարտության կարգավորման բանակցային խմբին։ Դրա մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը։

«Նա կապ կպահպանի ուկրաինացիների և եվրոպացիների հետ, իսկ մեր ռուս-ամերիկյան ուղու համար հատուկ անձ կամ հատուկ ներկայացուցիչների խումբ կտրամադրվի»,-նշել է նա։

Ըստ «Известия»-ի՝ Ուշակովը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնի հետ շփումների համար միաժամանակ ներկայացուցիչներ կնշանակի։

Բացի դրանից, Ռուսաստանի ղեկավարի օգնականը նշել է, որ Էր Ռիադում ռուսական պատվիրակությունը նախ և առաջ ուրվագծել է Մոսկվայի հիմնարար դիրքորոշումները խաղաղ կարգավորման հարցում։ Միացյալ Նահագներն, իր հերթին, նույնպես հակիրճ ներկայացրել է ուկրաինական հակամարտության նկատմամբ սեփական մոտեցումը։

«Մենք (Ռուսաստանը և ԱՄՆ-ը - խմբ.) պայմանավորվեցինք, որ կստեղծվի հատուկ խումբ, որը սերտորեն և հիմնովին կքննարկի այս (ուկրաինական - խմբ.) խնդրի բոլոր նրբությունները», - ամփոփել է Ուշակովը։