Ուկրաինան ներկայում բանակցություններ չի վարում Թրամփի վարչակազմի հետ օգտակար հանածոների հանքավայրերի շուրջ, սակայն հուսով է, որ ի վերջո համաձայնագիր կստորագրվի:
Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, հայտնում է «Страна» պարբերականը:
Նա նշել է, որ Ուկրաինան ներկայում համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթաց չի վարում, սակայն խոստովանել է Թրամփի նախաձեռնած «գործընթացների» առկայությունը։ Ստեֆանիշինան հավելել է, որ Ուկրաինան Միացյալ Նահագների առաջարկած գործարքը«չի մերժել»։
«Ակնկալում ենք, որ այն կստորագրվի»,- վստահեցրել է Ուկրաինայի փոխվարչապետը։





























