ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի Օվալաձև աշխատասենյակում փոխել է Resolute գրասեղանն այն ​​բանից հետո, երբ ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի 4-ամյա որդին, ըստ երևույթին, դրա վրա մարքել է իր փսլինքները, գրում է New York Post-ը։

«Թրամփը փոխարինել է Resolute աշխատասեղանն Օվալաձև աշխատասենյակում՝ օրեր անց այն բանից հետո, երբ Իլոն Մասկի որդին... ըստ երևույթին մաքրել է դրա վրա իր փսլինքները»,- գրում է հրատարակությունը։

Պարբերականի տվյալներով՝ Resolute-ն ԱՄՆ-ին տվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան 1880 թվականին։ Գրասեղանը տեղադրվել է Օվալաձեւ գրասենյակում 1961 թվականին։ Ինչպես նշում է հրատարակությունը, դրա շուրջ նստել են ԱՄՆ նախկին նախագահներ Ջոն Քենեդին, Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը։

The New York Post-ը նաև նշում է, որ Թրամփը հայտնի է մանրէներից վախով։

Ինքը՝ ԱՄՆ նախագահը, Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Resolute-ը ժամանակավորապես փոխարինվել է՝ նշելով, որ սեղանը «թեթևակի վերականգնվում է»։