«Երկար Նեպտուն» հրթիռը փորձարկվել եւ հաջողությամբ կիրառվել է մարտերում: Սա գաղտնի նախագիծ է, որի վրա Ուկրաինան աշխատում է արդեն մի քանի տարի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում, փոխանցել է «РБК-Украина»-ն։

«Երկար Նեպտունը» փորձարկվել եւ հաջող մարտական կիրառություն է ունեցել։ Ուկրաինական նոր հրթիռը ճշգրիտ հարված ունի։ Հեռահարությունը՝ հազար կիլոմետր»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի մշակողներին, արտադրողներին եւ զինվորականներին։

«Շարունակում ենք աշխատել հանուն ուկրաինական անվտանգության ապահովման»,-նշել է նա։

Ուկրաինական նոր հրթիռի մասին հայտնի է դարձել 2023թ. դեկտեմբերին։ Միեւնույն ժամանակ շարունակվել է աշխատանքը «Բուկ» եւ С-300 զենիթահրթիռային համալիրների արդիականացման ուղղությամբ։