Թուրքիան ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքերը չեղարկելու համար, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, փոխանցում է Reuters-ը։
Թուրք նախարարի խոսքով, սա «վատագույններից լավագույնն է»՝ հաշվի առնելով շատ այլ երկրների համար բարձր մաքսատուրքերը։
«Մենք ցանկանում ենք քննարկել այս հարցն առևտրի նախարարության և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հետ բանակցություններում, քանի որ 2024 թվականին երկու երկրների միջև կա 2,4 միլիարդ դոլարի առևտրային հավելուրդ՝ հօգուտ ԱՄՆ-ի», - ասվում է Բոլատի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել բոլոր ապրանքների համար։
Նախկին Խորհրդային Միությունից ապրանքների ԱՄՆ-ի մաքսատուրքերը կհասնեն 31%-ի, սա հենց այն մաքսատուրքն է, որը Թրամփը սահմանել է Մոլդովայի համար։
Երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար ներդրվել է 10% դրույքաչափ։ Ուկրաինայի համար՝ 10%։ Նախկին ԽՍՀՄ-ի համար տարբեր մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ Ռուսաստանը չի հիշատակվել։





























