Reuters գործակալությունը, հղում կատարելով իրազեկ անանուն աղբյուրին, գրել է, որ ուկրաինական հանքային ռեսուրսների հանդեպ ԱՄՆ հասանելիության համաձայնագրի շուրջ բանակցություններն անցել են «անտագոնիստական» մթնոլորտում, եւ առաջընթացի հեռանկարները պատրանքային են։ Գործակալությունը չի նշել, թե որ կողմի հետ է կապված աղբյուրը։
Մի քանի լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկայի գլխավորած ուկրաինական պատվիրակության Վաշինգտոն այցի մասին՝ հղում կատարելով ուկրաինական աղբյուրներին, գրել է BBC-ն։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Reuters-ին հաստատել է, որ քննարկումները տեղի են ունեցել եւ դրանք «տեխնիկական բնույթ են կրել»:
«Բանակցային մթնոլորտը շատ անտագոնիստական է»,- Reuters-ը մեջբերել է աղբյուրի խոսքերը՝ մարտի վերջին Թրամփի վարչակազմի կողմից ներկայացված նոր համաձայնագրի նախագիծն անվանելով առավելապաշտական։





























