Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը քննարկում են երկկողմ հարաբերությունները՝ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի կարգավորման հարցերից մինչեւ համատեղ նախագծերի հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը։

«Դեսպանությունների աշխատանք, վիզաների տրամադրում որոշակի ժամկետներով, այլ ոչ թե սպասում, որպեսզի դիվանագետները սպասեն դրանց տարիներ... Եվ այո, մենք դիտարկում ենք, թե ինչ համատեղ նախագծեր կարող ենք քննարկել, դա ամերիկացիների առաջարկն էր, եւ մենք երբեք չենք մերժել համագործակցության առաջարկները»,- նշել է նա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։