Վստահ եմ, որ Կիպրոսը դեռ իր ներդրումը կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Այս մասին մայիսի 19-ին Երևանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Հանդիպմանը Սիմոնյանը Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է՝ Երևանը նույնպես միշտ սատարել է և կշարունակի սատարել Կիպրոսին «կիպրական խնդրի» կարգավորման հարցում։

Սիմոնյանը, ի թիվս այլ հարցերի, իր կիպրացի գործընկերոջը ներկայացրել է նաև Բաքվում անօրինականորեն պահվող հայ գերիների, ինչպես նաև անհետ կորած համարվող անձանց խնդիրը։

«Երկու կողմից էլ կա լիակատար փոխըմբռնում և շահերի լիակատար համընկնում, ինչի համար ևս մեկ անգاամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հարգարժան գործընկերոջը»,- ասել է ԱԺ խոսնակը։