Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ Ֆրանսպրես գործակալության, հերթական նամակում քննադատել է նախագահ Էմանուել Մակրոնին՝ մեղադրելով Ֆրանսիայի առաջնորդի՝ Պաղեստինյան պետությունը ճանաչելու որոշումը հակասեմիտիզմի խթանման մեջ։
Անցյալ ամսվա վերջին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստինյան պետությունը, ինչն արժանացել է Իսրայելի սուր քննադատությանը։
Այս քայլի մասին հայտարարելով՝ Ֆրանսիան միացել է Պաղեստինյան պետությունը գրեթե երկու տարի առաջ ճանաչած երկրների աճող ցանկին, Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունից հետո՝ ՀԱՄԱՍ-ի հարձակմանն ի պատասխան։ Մակրոնին ուղղված նամակում Նեթանյահուն նշել է, որ հայտարարությունից հետո Ֆրանսիայում հակասեմիտիզմը «կտրուկ աճել է»։
«Պաղեստինյան պետություն ստեղծելու ձեր կոչը յուղ է լցնում հակասեմիտիզմի կրակին։ Դա դիվանագիտություն չէ, դա հանդարտեցում է։ Այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, ամրապնդում է ՀԱՄԱՍ-ի հրաժարումը պատանդներին ազատ արձակելուց, խրախուսում է ֆրանսիացի հրեաներին սպառնացողներին և հրեաների նկատմամբ ատելությունը, որն այժմ իշխում է ձեր փողոցներում»,- գրել է Նեթանյահուն նամակում։
Իսրայելի վարչապետը Մակրոնին կոչ է արել դիմակայել Ֆրանսիայում հակասեմականությանը՝ հայտարարելով, թե նա պետք է «թուլությունը փոխարինի գործողություններով, հանդարտեցումը՝ վճռականությամբ, և դա անի մինչև հստակ ամսաթիվը՝ հրեական Նոր տարի՝ սեպտեմբերի 23-ը»։
Իսրայելի վարչապետն ավելի վաղ գրեթե նույնաբովանդակ նամակ էր հղել իր ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզեին։





























