Եթե Եվրամիությունը ցանկանում է լինել խաղաղ նախագիծ, ապա չպետք է Վրաստանից պահանջի, որ նա փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Կբացատրեմ ևս մեկ անգամ։ Եթե ուզում ես լինել խաղաղ նախագիծ, ապա պատերազմի մեջ գտնվելով՝ պետք չէ երեք պատերազմ անցած երկրից պահանջել սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչն արել է Բրյուսելը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապուաշվիլին։
Ինչպես նշել է Պապուաշվիլին, Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին չպետք է ֆիզիկապես և հոգեպես չվնասի ինքն իրեն։ Այն, որ Եվրամիությունը ստեղծվել է հանուն խաղաղության՝ դեռ չի նշանակում, որ այն ավտոմատ կերպով խաղաղություն է բերում, ընդգծել է խոսնակը։ Որպեսզի ԵՄ-ն լինի խաղաղ նախագիծ, այն չպետք է ֆինանսավորի ծայրահեղականությունը, միջամտի ընտրություններին, զբաղվի զրպարտությամբ և ոտնձգություն անի Վրաստանի հազարամյա արժեքների նկատմամբ, գրել է Պապուաշվիլին։
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը երեքշաբթի օրը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ պնդելով, որ ԵՄ-ն ստեղծվել է խաղաղության համար և Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումները նշանակում են, որ երկիրը կդառնա այդ խաղաղության նախագծի մաս։




























