Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Լոնդոնում Իսրայելի դեսպան Ցիպի Հոթովելիին՝ բողոքելու համար E1 բնակավայրերի նախագծի հաստատման դեմ, որը լրջորեն խոչընդոտում է պաղեստինյան պետություն ստեղծելու ջանքերին։

Մեծ Բրիտանիան ևս միացել է 20 երկրների՝ համատեղ հայտարարությամբ դատապարտելով նախագիծը։

«Այդ բնակավայրերի ծրագրերի իրականացումը կդառնա միջազգային իրավունքի կոպիտ խախտում և ապագա պաղեստինյան պետությունը կբաժանի երկու մասի՝ լրջորեն խաթարելով երկու պետությունների լուծումը»,- ասված է Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ։