ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ոչինչ» չգիտի ՀԴԲ-ի կողմից ազգային անվտանգության իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տանը խուզարկության մասին, հաղորդում է CNN-ը։
«Ես ոչինչ չգիտեմ դրա մասին, միայն այսօր առավոտյան տեսա, որ նրանք խուզարկություն են կատարել։
«Նա իսկական սրիկա է։ Նա այն մարդկանցից մեկն էր, ովքեր (նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին) դրդեցին Մերձավոր Արևելքում այս ծիծաղելի ահաբեկչական հարձակումները կատարելուն։ Բոլթոնը միշտ ուզում է մարդկանց սպանել, և նա շատ վատ է անում այն, ինչ անում է, բայց ինձ համար նա շատ օգտակար է եղել»,- նշել է Թրամփը։





























