Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց նաեւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը։

Ըստ դատավորի, գնդապետն այլընտրանքային խափանման միջոցի դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը։

Նշենք, որ մինչեւ դատավորի որոշումը Մախսուդյանը հայտարարեց, որ իր կոչումը ստացել է խրամատում եւ շարունակելու է ծառայել հայ ժողովրդին։