Ներկա պահին Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը վաղաժամ կլիներ և կարող է «խաթարել Իսրայելի հետ «երկու պետության» հայեցակարգի շրջանակում համաձայնության հասնելու ցանկացած ջանք»,- Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայյացուցիչը:

«Երկու պետության շուրջ բանակցային լուծումը մնում է մեր նպատակը, նույնիսկ եթե դրա ուղին այսօր հեռու է թվում։ Պաղեստինի ճանաչումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նման գործընթացի ավարտին. նման որոշումները (Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ - խմբ.) այժմ բավականին հակաարդյունավետ կլինեն»,- ըստ Reuters-ի՝ ընդգծել է Գերմանիայի կառավարության խոսնակը։