Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ այն տեսակետը, թե իբր Թրամփը պարտվել է բանակցություններում, բացարձակապես սխալ է, հաղորդում է «Пул первого» գործակալությունը։
Լուկաշենկոն կարծում է, որ այնտեղ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չէր կարող լինել, քանի որ հանդիպել են ոչ թե հակամարտության կողմերը, այլ միայն կողմերից մեկը, և «ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես միջնորդ՝ Ռուսաստանի դիրքորոշումը պարզելու համար»։
«Եվ Դոնալդ Թրամփն այդ դերում հիանալի աշխատանք կատարեց։ Ինչո՞ւ մեղադրել Թրամփին կոնկրետ արդյունքներ չբերելու համար։ Վլադիմիր Պուտինը կարող էր խոսել կոնկրետ բաների մասին, բայց նա անհրաժեշտ չհամարեց դա անել և գործեց դիվանագիտորեն։
Սակայն Թրամփը զարմացրեց ինձ։ Նա իր դերը հիանալի խաղաց՝ հակառակ բոլոր սպասումների։ Թրամփն այնպիսին չէ, ինչպիսին մենք նրան տեսնում ենք։ Նրա ելույթների որոշ հատվածներ հայտնվում են հանրային ասպարեզում, գումարած թարգմանության առանձնահատկությունները իրենց հետքն են թողնում, և թվում է, թե նա իմպուլսիվ խառնվածք ունի և անհետևողական է։
Նա հասկացող մարդ է։ Նրան ավելի շատ նման հուսալի մարդիկ են պետք, կարծում եմ՝ դա օգտակար կլինի։ Հատկապես, որ նա հակված է խաղաղությանը։
Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք։ Դա մեր նպատակն է»,- նշել է Լուկաշենկոն։ Նա հավելել է, որ Մինսկում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ կազմակերպելը ավելին չէ, քան ցանկություն, բայց անհրաժեշտության դեպքում մենք ամեն ինչ կանենք։





























