ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի 2026 թվականի ՖԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը համատեղ կազմակերպում են ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան՝ ցույց տալով երկու առաջնորդների համատեղ լուսանկարը։

«Ես հենց նոր լուսանկար ստացա մի մարդուց, որն իսկապես ուզում է այստեղ լինել։ Նա շատ հարգալից է ինձ և մեր երկրի նկատմամբ, բայց ոչ այնքան հարգալից՝ մյուսների նկատմամբ։ Դա Վլադիմիր Պուտին անունով մարդն է։ Նա կարող է ժամանել կամ չժամանել՝ կախված նրանից, թե ինչ կպատահի: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում շատ բան է տեղի ունենալու»,- ըստ The Hill պարբերականի՝ ընդգծել է Թրամփը։