ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ինքը ոչինչ չգիտի ՀԴԲ-ի կողմից Ջոն Բոլթոնի տան խուզարկության մասին, բայց սպասում է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի պատասխանին։

«Ես միտումնավոր չեմ ուզում խառնվել։ Ես Ջոն Բոլթոնի երկրպագուն չեմ»,- ըստ CNN-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ուրբաթ օրը ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքը հետաքննության մասին«ոչինչ» չգիտի։

Թրամփը նշել է, որ ՀԴԲ-ն խուզարկել է նաև իր Մար-ա-Լագոյի տունը, երբ նա լքել է պաշտոնը իր առաջին ժամկետից հետո։ «Դրա համար էլ ինձ ծանոթ է այդ զգացումը։ Դա լավ զգացում չէ»,- նշել է նա։