ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ առաջարկել է Սերջիո Գորին դառնալ Հնդկաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանը, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնացը:
«Աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանի համար կարևոր է, որ ես ունենամ մեկին, ում կարող եմ լիովին վստահել, ով կկատարի իմ ծրագիրը և կօգնի մեզ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՀԶՈՐ ԴԱՐՁՆԵԼ», - գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում:
Նա հավելել է, որ մինչև պաշտոնում հաստատվելը՝ Գորը կմնա Սպիտակ տան իր ներկայիս պաշտոնում:
Թրամփը նշել է, որ Գորը և նրա թիմը վարչակազմում աշխատանքի են ընդունել գրեթե 4000 «Ամերիկայի առաջին հայրենասերներին»։




























