Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր,որ 02:15-ի սահմաններում  ռուսական կործանիչը Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա ճաղավանդակին: