Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, ժամանել է Կիև։ Նա մասնակցել է հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսությունների հեռարձակմանը։

Քելոգը ներկա է եղել Կիևի կենտրոնում՝ Սոֆիայի հրապարակում, Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով։

Բացի այդ, Քելոգի հետ միջոցառմանը մասնակցել են այլ երկրների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, մասնավորապես՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Արտասահմանյան հյուրերի թվում էին Շվեդիայի, Դանիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի և Կանադայի պաշտպանության նախարարները, Մեծ Բրիտանիայի վետերանների հարցերով նախարարը։