Օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գերման Ղ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արթուր Պ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է SHamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Արթուր Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումատակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Բախման հետևանքով «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:





























