Լիբիայի մայրաքաղաքից արևմուտք ընկած հատվածում բռնկված զինված բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Mehr-ը։

Լիբիայի մայրաքաղաքից արևմուտք բռնկված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է «Al Hadath» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Տրիպոլիի արվարձաններում բախումները սկսվել են Լիբիայի Ազգային միասնության կառավարությանը հավատարիմ 55-րդ բրիգադի հրամանատար Մուամմար ադ-Դավիի հանդեպ իրականացված մահափորձից հետո, որն իրականացվել է անանուն զինված խմբավորման կողմից։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ադ-Դավին չի տուժել։ 55-րդ բրիգադը գործում է Տրիպոլիի արևմտյան արվարձաններում։ Նրա հրամանատարը Լիբիայի արևմուտքում ազդեցիկ ռազմական առաջնորդներից մեկն է։