Օգոստոսի 26-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամին 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-19 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը կեսօրին՝ +34+36 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30,
Լոռի՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+29,
Տավուշ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+35,
Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,
Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +27+31,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29:




























