Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ բնակավայրի Ջրվեժի գազալցակայանի մոտ գտնվող փայտե կրպակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: