ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։

Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝

  • արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը,
  • արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից,
  • արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրական շինությունները չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
  • արտադրական շինություններում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • սահմանված չի եղել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  • աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

    Հաշվի առնելով վերը նշված խախտումները ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

    Սահմանվել է ժամկետ՝  բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: