Դաղստանում Կասպից ծովի տարածքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան, բնակիչներից բողոքի զանգեր չեն ստացվել։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը նշել է, որ սոցիալական և մշակութային հաստատությունները գործում են բնականոն ռեժիմով։