ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որի պատասխանատվության ոլորտը ներառում է նաև Ուկրաինայում պատերազմը, Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «այս շաբաթ» նախատեսված է հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:
Ուիթքոֆը չի մանրամասնել, թե կոնկրետ ում հետ կամ որ օրը կհանդիպի։ «Ես այս շաբաթ հանդիպում եմ ուկրաինացիների հետ։ Այս շաբաթ հանդիպում եմ նրանց հետ Նյու Յորքում և դա մեծ ազդանշան է։ Մենք ամեն օր խոսում ենք ռուսների հետ», - ասել է նա, հաղորդում է BBC-ն։
Ուիթքոֆը բազմիցս հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ և ներկա է եղել օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին։ Նա կիսվել է Վլադիմիր Պուտինի մասին իր տպավորություններով. «Ես կարծում եմ, որ նա բարեխիղճ ջանքեր է գործադրել գործընթացին ներգրավվելու համար։ Նա անկասկած դա արել է նաև Ալյասկայի գագաթնաժողովում: Բայց սա շատ խառը հակամարտություն է»։




























