Անցած գիշեր՝ օգոստոսի 27-ի ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 28-ի ժամը 07:00-ն, հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 102 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Մասնավորապես, Սև ծովի վրա խոցվել է 22 անօդաչու թռչող սարք,
21-ական անօդաչու թռչող սարք՝ Ռոստովի և Սամարայի մարզերում,
18 անօդաչու թռչող սարք՝ Կրասնոդարի մարզում,
11 անօդաչու թռչող սարք՝ Ղրիմի տարածքում,
երեք անօդաչու թռչող սարք՝ Վորոնեժի և Սարատովի մարզերում,
երկու անօդաչու թռչող սարք՝ Վոլգոգրադի մարզում,
մեկ անօդաչու թռչող սարք՝ Ազովի ծովի ավազանի վրա։





























