Հայաստանում սեպտեմբերի 3-ին՝ կեսօրին որոշ վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Ամպրոպների ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում կհասնի մինչև 16-19 մ/վրկ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը կեսօրին՝ +35+37:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+30,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+31,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+28,
Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Տավուշ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+29,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+33,
Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Արմավիր՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +27+31:




























