«Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ:

Դիմումը ստորագրել են «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, ԲՀԿ-ից` Արամ Սաֆարյանը: