Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս շրջայցի է գնացել ոստիկանության քաղաքային վարչություն եւ ցանցկացել է տեսնել, թե ինչ պայմաններում են աշխատում ոստիկանները: «Սենյակից սենյակ անցնելով` նա օպեր¬լիազորներից մեկի աշխատասենյակում տեսել է Ներսես Նազարյանի լուսանկարը եւ անկեղծորեն զարմացել. «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»: Ինչպես հայտնի է` Ներսիկ Նազարյանը համարվում է «Կերամիկա» եւ «Իդեալ» շինանյութի խանութների համասեփականատերը: Ոստիկանապետը զարմացել է, թե ինչու են ոստիկանության աշխատակիցներն իրենց պատին փակցնում այդ խանութների ցանցի մի համասեփականատիրոջ նկարը, բայց անտեսում են մյուսինը»,- գրում է «Հրապարակ»-ը: