Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իր երկրի ինքնաթիռները կշարունակեն թռչել Լեհաստանի վրայով մինչև այս տարվա վերջ, քանի որ «Արևելյան պահապան» առաքելության մեջ երկարաձգվում է բրիտանական ներգրավվածությունը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք նաև ավելացնում ենք մեր անօդաչու սարքերի արտադրությունը՝ Ուկրաինայի համար», - ասել է նա լրագրողներին՝ մինչ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ընդամենը վեց ամսվա ընթացքում Ուկրաինա է տեղափոխվել ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարք։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սեպտեմբերին հայտարարել է «Արևելյան պահապան» (Eastern Sentry) ծրագրի գործարկման մասին՝ Լեհաստանի տարածք անօդաչու թռչող սարքերի ներխուժման լույսի ներքո։
Ռյուտեի խոսքով ՝ այս ծրագրի մեկնարկի նպատակը ՆԱՏՕ-ի արևելյան թևում դիրքերի ամրապնդումն է:




























