Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել նախագահ Էրդողանի նախագահությամբ։

CNN Türk-ի փոխանցմամբ, այլ հարցերի շարքում քննարկվել են նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները։

Նշվում է, որ հաստատվել է Թուրքիայի կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում։