Ավելի նախընտրելի կլիներ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դառնար պետական ​​սեփականություն։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ դիրքորոշումը, Կառավարության դիրքորոշումը հետևյալն է. դա դառնում է ամբողջությամբ պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման, կամ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության կողմից»

Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակներում նաև վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար» հավելել է Փաշինյանը։