Միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ` Արթուր Աբրահամը, որպես մարզիկ իր աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը:
Մի հյուրանոցի հրավերով Թուրքիա ժամանած հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նշել է, որ առաջին անգամ է Թուրքիայում եւ հանդիպել է թուրք հասարակության ջերմությանը եւ հյուրընկալությանը: Արթուր Աբրահամը իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում վերջին զարգացումների հետ կապված:



























