Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հաջորդ տարի «խորհրդանշական քայլեր» կձեռնարկի Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ավելի մոտ են, քան երբևէ։ Ադրբեջանի հետ մեր երկխոսության մեջ մենք նաև հետապնդում ենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Ինշալլահ [Աստծու կամոք- խմբ.], եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը երեքշաբթի Անկարայում՝ թուրք դեսպանների համաժողովում։ Նրա խոսքերը հեռարձակվել են տեղական հեռուստատեսությամբ։