ՔՊ–ի լրատվամիջոցը՝ Civic.am–ը այսօր՝ դեկտեմբերի 19–ին, փաստաթղթեր է հրապարակել ԱԱԾ–ից, որում իբր իրենց պնդմամբ ապացուցվում է, որ Գարեգին Երկրորդի եղբայրը՝ հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, հիմա էլ կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,– գրել է ՔՊ–ի լրատվամիջոցը։

Նշենք, որ այս մասին ամիսներ շարունակ խոսում է նաեւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ ամբողջ վերնախավը։ Այսօր իշխանական լրատվամիջոցի հրապարակումից հետո ՔՊ–ական նախարարներն ու պատգամավորները «անցել են գործի» եւ իրար հերթ չտալով հրապարակում են այդ փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հոկտեմբերին «ՍիվիլՆեթին» մերժել է տրամադրել Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի՝ գործակալ լինելու մասով տեղեկություն՝ պատճառաբանելով պետական և անձնական գաղտնիքով