Թուրքիայի հետ երկկողմ երկխոսության մակարդակում արդեն հասունացել է այն պահը, երբ պետք է արվեն խորհրդանշական և ոչ միայն խորհրդանշական քայլեր։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է արվեն ավելի լայն, կոնկրետ քայլեր։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ քայլերը կարվեն։

Նա ողջունել է 2026 թվականին խորհրդանշական քայլերի գնալու Թուրքիայի պատրաստակամությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը: