2025 թվականի դեկտեմբերին ռուսների համար դեպի Եգիպտոս զբոսաշրջային ուղևորությունների արժեքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 14,2%-ով, դեպի ԱՄԷ՝ 7,7%-ով, իսկ դեպի Թուրքիա՝ 6,8%-ով։ Այս մասին հայտնի է Ռոսստատի (ՌԴ պետական վիճակագրական ծառայություն) տվյալներից։

«Արտասահմանյան զբոսաշրջության ծառայությունների համար նվազել են հանգստի ուղևորությունների գները՝ դեպի Եգիպտոս (-14,2%), ԱՄԷ (-7,7%), Թուրքիա (-6,8%)», - ասված է նյութերում, հաղորդում է TASS-ը:

Ադրբեջան, Հայաստան և Վրաստան զբոսաշրջային ուղևորությունների արժեքը նվազել է 4.2%-ով։