ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Աճ է գրանցվել Միության բոլոր երկրներում։
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ղրղզստանում (32,7%) և Հայաստանում (25,6%)։ Դրանց հաջորդում են Ղազախստանը՝ 14,7%, Բելառուսը՝ 9,5% և Ռուսաստանը՝ 2,7%





























