Չեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարման։ Այս մասին հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով՝ «լայնամասշտաբ ռազմական գործողություններից» տուժել են միանգամից մի քանի ուկրաինական էլեկտրակայաններ, որոնք սնուցում են երկրի միջուկային օբյեկտները, հայտնում է DW-ն։ Մասնավորապես՝ ՉԱԷԿ-ը (Չեռնոբիլի ատոմակայանը) ամբողջությամբ զրկվել է էլեկտրամատակարարումից, ինչպես նաև վնասվել են Ուկրաինայի մյուս ատոմակայաններին միացնող էլեկտրահաղորդման գծերը, նշել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«ԱԷՄԳ-ն ակտիվորեն հետևում է այս զարգացումներին՝ միջուկային անվտանգության վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար», - հավելել է գործակալության գլխավոր տնօրենը։