Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն։ Նա իրեն լավ է զգում եւ ապաքինվում է։ Բժիշկների խոսքով՝ առաջիկայում հնարավոր է, որ նրան դուրս գրեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին «Նորք-Մարաշ« բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է։ https://news.am/arm/news/926639.html Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում, միջամտությունը հաջող է անցել, առանց բարդությունների, ինչից հետո պացիենտին տեղափոխել են ինտեսնիվ թերապիայի բաժանմունք։
Վագիֆ Խաչատրյանը գերի էր վերցվել 2023թ. օգոստոսին, երբ Ստեփանակերտից գալիս էր Երեւան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով։ Նա Հայրենիք է վերադարձել 2026թ. հունվարի 14-ին։ Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել նաեւ Դավիթ Դավթյանին, Գեւորգ Սուջյանին եւ Վիգեն Էուլջեքչյանին։




























