Վանդալները Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) փչացրել են ավտոբուսների վրա եւ ավտոբուսների կանգառներում փակցված ֆիլմի գովազդի պաստառները ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով քաղաքի տրանսպորտային վարչությանը։
«Մի քանի ավտոբուսներ եւ ավտոբուսների կանգառներ, որոնք գովազդել են Մելանյա Թրամփի վավերագրական ֆիլմը, ենթարկվել են վանդալիզմի»,- նշվել է Fox News հեռուստաալիքի հրապարակման մեջ։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իշխանությունները նույնիսկ ստիպված են եղել փոխել ավտոբուսների երթուղիները, որոնց վրա փակցված են եղել պաստառները։
«Մենք որոշում ենք կայացրել, ուղեւորների եւ աշխատակիցների պաշտպանության շահերից ելնելով, ինչպես նաեւ գույքի պահպանման նպատակներով եւ արտակարգ զգուշության նկատառումներով, այդ ավտոբուսների մի մասը տեղափոխել այնպիսի շրջաններ, որտեղ վանդալիզմ չի նկատվել»,- Los Angeles Times թերթը մեջբերել է հատված տրանսպորտային վարչության ներկայացուցչի ուղերձից։
Պաշտոնյան նաեւ վանդալիզմի գործողություններն անվանել է մասշտաբային եւ դաժան։





























