Սեփական սխալների պատճառով Եվրամիությունը դարձել է թուլության մարմնավորում։ Այսպիսի կարծիք է հայտնել Bloomberg գործակալության սյունակագիր Հել Բրենդսը։

«Այս մայրցամաքը մարմնավորում էր խաղաղության եւ ինտեգրման ամենավեհ տեսլականները սառը պատերազմից հետո։ Հաջորդած ավելի դաժան դարաշրջանում այն ​​դարձել է թուլության մարմնավորում»,- գրել է նա հոդվածում։

Հեղինակը միաժամանակ ընդգծել է, որ համայնքը հայտնվել է այս իրավիճակում «իր սեփական որոշումների եւ սխալների պատճառով»։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ը կախված է դարձել Ռուսաստանից ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից, Չինաստանի տնտեսական զարգացումից եւ ԱՄՆ անվտանգության ջանքերից։ Նա ավելացրել է, որ եթե Եվրոպան «չկարողանա գտնել իր հենարանը», կդառնա «խաղալիք» այս երեք երկրների ձեռքում։