Հայաստանում փետրվարի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն փետրվարի 15-ին հնարավոր է թեթեւ ձյուն:
Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից: Ակնկալվում է քամու ուժգնացում 5-10 մետր վայրկյան արագությամբ, առանձին հատվածներում` 15-ից 20 մետր վայրկյան արագությամբ, լեռնային եւ բարձրալեռնային շրջաններում` տեղումներ, ճանապարհներին` մերկասառույց:
Փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը բարձրանալու է 7-ից 12 աստիճանով:




























