Արևային էներգետիկան Հայաստանում շարունակաբար զարգանում է, ավելանում է սպառողների թիվը, փոփոխություններ են արվում էլեկտրաէներգիայի գնման վերաբերյալ պետական կարգավորումներում՝ շուկան ազատականացվում է։ Ի՞նչ առավելություններ ունի արևային էներգետիկան, ինչպե՞ս կողմնորոշվել այս շուկայում, և ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում այս ոլորտում վերջին տարիներին։ Այս և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է «Ռուբինար» ՍՊԸ տնօրեն Արամ Առաքելյանի հետ։
Ի՞նչ օգուտ է տալիս արևային համակարգի տեղադրումը
Արևային համակարգի տեղադրումը երկարաժամկետ և արդյունավետ ներդրում է, որը միաժամանակ ապահովում է խնայողություն, էներգետիկ անվտանգություն և դրական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Սեփական արտադրած էլեկտրաէներգիան հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել կամ նույնիսկ ամբողջությամբ զրոյացնել ամսական էլեկտրաէներգիայի վճարները՝ նվազեցնելով անընդհատ աճող սակագներից կախվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ անհատների համար։
Արևային համակարգը նպաստում է էներգետիկ անկախության բարձրացմանը՝ նվազեցնելով կախվածությունը էլ. ցանցերից և ապահովելով կայուն էներգիա երկար տարիների ընթացքում։ Ներդրումը արդի պայմաններում ունի արագ վերադարձելիություն` շուրջ 2-4 տարի, իսկ համակարգը կծառայի մինչև իսկ 30 տարի։
Բացի տնտեսական առավելություններից, արևային էներգիան մաքուր և էկոլոգիապես անվտանգ լուծում է, որը չի արտանետում վնասակար գազեր և նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը։ Արևային համակարգի առկայությունը նաև բարձրացնում է անշարժ գույքի արժեքն ու գրավչությունը շուկայում՝ դարձնելով այն առավել մրցունակ։
Ժամանակակից արևային համակարգերը հուսալի են, ունեն բարձր արդյունավետություն և երկար ծառայության ժամկետ, իսկ առկա ֆինանսական և վարկային ծրագրերը դրանք դարձնում են առավել հասանելի թե՛ բնակիչների, թե՛ բիզնեսների համար։

Ինչո՞ւ է կարևոր ոչ միայն որակյալ սարքավորումը, այլ նաև ճիշտ հաշվարկն ու տեղադրումը
Արևային համակարգի արդյունավետությունն ու շահութաբերությունը կախված են ոչ միայն որակյալ սարքավորումից, այլ նաև՝ ճիշտ հաշվարկից և պատշաճ տեղադրումից։ Նույնիսկ ամենաբարձր որակի սարքավորումը չի կարող ապահովել սպասվող արդյունքը, եթե համակարգը նախագծված է թերի։ Պետք է ընտրել օպտիմալ հզորություն, հաշվի առնելով սպառման առանձնահատկությունները, տանիքի կամ տարածքի կողմնորոշումն ու թեքությունը, ինչպես նաև տեղանքի կլիմայական պայմանները։
Սխալ մոնտաժը և նախագիծը կարող է հանգեցնել անվտանգության կանոների խախտման, արտադրողականության նվազման, սարքավորումների արագ մաշվածության, անսարքության և լրացուցիչ ծախսերի։
Ինչպե՞ս է փոխվել արևային էներգիայի շուկան վերջին տարիներին Հայաստանում
Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում արևային էներգիայի մասնաբաժինը գրեթե զրոյից հասել է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 15 %-ի։ Այս աճը պայմանավորված է թե՛ պետական խրախուսման ծրագրերով, թե՛ բնակիչների և բիզնեսների կողմից արևային համակարգերի նկատմամբ վստահության աճով և թե՛ այդ համակարգերի գների նվազմամբ։
Վերջին տարվա ընթացքում էլ ավելի է կարևորվել էներգիայի պահեստավորման (կուտակիչ համակարգերի) զարգացումը, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել էներգիան, այն կուտակելով ցերեկվա ընթացքում և օգագործել երեկոյան ժամերին։ Էլ. մարտկոցների տեխնոլոգիայի զարգացումը թույլ է տվել զգալիորեն երկարացնել մարտկոցի կյանքը։ Մեր ընկերության կողմից տեղադրվող մարտկոցներին տրվում է 10 տարի գործարանային երաշխիք։ Սակայն նրանց աշխատանքային ցիկը հասնում է նույնիսկ 15-20 տարի։

Պատմեք «Ռուբինար» ընկերության մասին
«Ռուբինար» ՍՊԸ-ն Հայաստանում արևային էներգիայի ոլորտի առաջատարներից է: Այն հիմնադրվել է 2013թ.-ին, սակայն ընկերության մասնագետները սկսել են ոլորտում գործունեություն ծավալել դեռևս 2007 թվականից: Համատեղելով տարիների ընթացքում կուտակած փորձը և միջազգային շուկայում առկա նոր մոտեցումները, մենք առաջարկում ենք արևային կայանների տեղադրման և սպասարկման ամբողջական փաթեթ՝ ներառելով նախագծում, խորհրդատվություն, մոնտաժային աշխատանքներ, մոնիթորինգ, սպասարկում և մանրամեծածախ վաճառք։
Մեր ընկերության գլխավոր առաքելությունն է նպաստել էներգետիկ անկախության և կայուն զարգացման ձևավորմանը՝ Հայաստանի բնակիչներին և բիզնեսներին առաջարկելով ժամանակակից, արդյունավետ և վստահելի արևային լուծումներ։ Մենք հավատում ենք, որ մաքուր էներգիան ոչ միայն խնայողության միջոց է, այլև ներդրում է ապագայի մեջ։
Մեր հիմնական արժեքներն են՝
- Որակ և պատասխանատվություն – աշխատում ենք միայն հավաստագրված սարքավորումներով։
- Ապահովում ենք բարձրակարգ մոնտաժ ու հետ սպասարկում։
- Թափանցիկություն և վստահություն – հաճախորդների հետ կառուցում ենք բաց ու ազնիվ հարաբերություններ՝ հստակ պայմաններով և հաշվարկներով։
- Հաճախորդակենտրոն մոտեցում – յուրաքանչյուր նախագծին մոտենում ենք անհատապես՝ առաջարկելով տվյալ պահանջներին համապատասխան լուծումներ։
- Նորարարություն և զարգացում – մշտապես հետևում ենք ոլորտի նորություններին և ներդնում առաջատար տեխնոլոգիաներ։
Տարիների ընթացքում մեր որակը պահպանել և զարգացրել ենք մասնագիտական թիմի շարունակական վերապատրաստման, նոր տեխնոլոգիաների ներդրման և նախագծման ու տեղադրման խիստ վերահսկման շնորհիվ։ Յուրաքանչյուր համակարգ նախապես անցնում է մանրամասն հաշվարկ և անհատական նախագծում, իսկ մոնտաժը իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ պահպանելով անվտանգության և որակի բոլոր ստանդարտները։ Բացի այդ, մենք մեծ կարևորություն ենք տալիս հետսպասարկմանը և հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությանը, ինչը մեզ թույլ է տալիս պահպանել վստահությունը, բարձր որակը և մեր լավ համբավը շուկայում տարիների ընթացքում։
Այս արժեքների հիման վրա մենք ձգտում ենք դառնալ վստահելի գործընկեր մեր հաճախորդների համար՝ ապահովելով երկարաժամկետ էներգախնայող և արդյունավետ լուծումներ։
Ի՞նչ ծրագրեր կամ վճարման հեշտացված տարբերակներ եք առաջարկում հաճախորդներին։
Մենք կարևոր ենք համարում, որ արևային համակարգի տեղադրումը մեր հաճախորդների համար լինի ոչ միայն արդյունավետ, այլ նաև ֆինանսապես հասանելի։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք վճարման մի քանի ճկուն տարբերակներ, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կամ բիզնես կարողանա ընտրել իր հնարավորություններին համապատասխան լուծում։ Հաճախորդները կարող են օգտվել ապառիկ և վարկային ծրագրերից՝ համագործակցող բանկերի և ֆինանսական կազմակերպությունների միջոցով, որոնց շրջանակում գործում են արտոնյալ տոկոսադրույքներ և երկարաժամկետ մարման պայմաններ։
Մեր նպատակն է, որպեսզի արևային համակարգը դառնա հասանելի հնարավորինս շատ մարդկանց համար՝ առանց մեծ ֆինանսական բեռի, իսկ ներդրումը լինի շահավետ, անվտանգ և երկարաժամկետ։
«Ռուբինարը» ստեղծել է դուստր կազմակերպություն՝ Power Trade–ը, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի առքուվաճառքով: Ինչո՞ւ որոշեցիք գործունեություն ծավալել նաև այս ոլորտում։
Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումն ստեղծել է նոր հնարավորություններ։ «Ռուբինարը», ունենալով երկարամյա փորձ արևային էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև ունենալով սեփական արևային կայաններ, քայլ արեց՝ միանալով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային ևս։
Power Trade-ը հիմնադրվեց 2024 թվականին՝ նպատակ ունենալով սպառողներին առաջարկել էլեկտրաէներգիայի մատակարարման նոր, ավելի մատչելի և մրցունակ սակագին։ Մուտքն էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ոլորտ թույլ տվեց մեզ ընդլայնել էներգետիկ լուծումների ամբողջ շարքը՝ մեր հաճախորդներին տալով այն ընտրությունը, որն այսօր դարձել է ժամանակակից էներգետիկայի կարևորագույն բաղադրիչը։
Սա մեզ դարձնում է էներգետիկ շրջափուլի լիարժեք մասնակից՝ սկսած էլ. էներգիայի արտադրությունից սեփական կայանների միջոցով, մինչև էլեկտրաէներգիայի գնում այլ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի մասնակիցներից, վաճառք և վերջնական մատակարարում սպառողներին։
Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում POWER TRADE-ը:
Power Trade-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, առք ու վաճառքով՝ առաջարկելով ճկուն պայմաններով համագործակցություն տարբեր մեծության էլ էներգիա արտադրողների և սպառողների հետ։ Մեր գլխավոր նպատակը միտված է աջակցելու բիզնեսներին։
PowerTrade ընկերության գործունեության շնորհիվ մեր հաճախորդները ստանում են հնարավորություն նվազեցնել իրենց էլեկտրաէներգիայի ծախսերը՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։ Հաճախորդը հնարավորություն ունի մեր կայքում իր անհատականան էջի միջոցով, ամսական կտրվածքով, հետևել իր ընկերության ծախսած հոսանքին և վճարված գումարներին։
Մենք հավատում ենք, որ ՀՀ էներգետիկ ապագան պետք է լինի մատչելի, արդյունավետ, մաքուր և նորարարական։
Այս մոտեցումը մեր հաճախորդներին տալիս է մի քանի կարևոր առավելություններ․
- ✔️ Ամբողջական էներգետիկ լուծում՝ մեկ վայրում
- ✔️ Ավելի մրցունակ գներ
- ✔️ Ավելի թափանցիկ պայմաններ և վերահսկելի ծախսեր
Այսպես, Power Trade-ը դառնում է ոչ միայն էլեկտրաէներգիայի մատակարար, այլ ամբողջական էներգետիկ գործընկեր, որը համադրում է արևային էներգիայի արտադրությունը, տեխնիկական սպասարկումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ ապահովելով հարմարավետ, արդյունավետ և երկարաժամկետ շահավետ լուծումներ մեր հաճախորդների համար։

Ինչպիսի՞ նոր փոփոխություն կա Հայաստանում էլեկտրաներգետիկական մեծածախ շուկայում ։
Ինչպես գիտենք 2022թ․ փետրվարի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկան ազատականացվել է, ինչի արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից (ՀԷՑ ) բացի համապատասխան լիցենզիա ստացած այլ ընկերություններ ևս կարող են իրականացնել մատակարարի գործառույթներ։ Նախկինում գործող ֆիքսված գների փոխարեն այժմ գործում են գնագոյացման ճկուն հաշվարկներ։ Յուրաքանչյուր ժամի առաջարկ-պահանջարկի, ինչպես նաև մատակարարի ավելի փոքր մարժայի հաշվին հնարավոր է սպառողներին առաջարկել էլեկտրաէներգիայի մրցակցային ավելի ցածր գին։
Այն սպառողները (6000 Վ և ավելի լարումից սնվողները), որոնք 2025 թվականի ընթացքում սպառել են 1 մլն կՎտժ և ավել էլեկտրաէներգիա (կամ որ նույնն է միջինում ամսական 4 մլն դրամ սպառում ունեցողները), 2026 թվականի փետրվարի 1-ից ազատականացված մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկա մուտք չգործելու դեպքում ավտոմատ կերպով ձեռք են բերում էլ․էներգիա ավելի թանկ սակագնով․ այդ հաճախորդների հոսանքի սակագինը 2025 թ․ համար սահմանվում էր 54․61դր․/կՎտժ, թե՛ ցերեկ, թե՛ գիշեր, իսկ 2026 փետրվարի 1–ից՝ 56.77 դր.։ Էլ․ էներգետիկական ազատականացված շուկա մուտք գործելը հնարավորություն է տալիս խուսափել սակագնի թանկացումից։ Ավելին, շուկայի մասնակից դառնալով հնարավոր է ձեռք բերել էլ․ էներգիա ՀԷՑ-ի կողմից ֆիքսված սակագներից էլ ավելի ցածր սակագներով։
Ի՞նչ է նշանակում փոխել մատակարարին
Մատակարարին փոխել նշանակում է, որ սպառողը խզում է ՀԷՑ-ի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը և կնքում է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր այլ լիցենզավորված մատակարարի հետ։
ՀԷՑ-ից որպես մատակարար հրաժարվելու և այլ մատակարար ընտրելու դեպքում ՀԷՑ-ը սպառողի համար գործող պայմանագրով դառնում է բաշխման ծառայություն մատուցող։
Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ոլորտում փետրվարի 1–ից հետո:
2026 թվականի փետրվարի 1–ից շարունակվելու են Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման փուլային փոփոխությունները։
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծրագրերի նախատեսվում է ավելացնել էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի մասնակիցների թիվը: Փոփոխություններ են տեղի ունենում «ՀԷՑ»-ի կողմից բաշխման ծառայությունների մատուցման գործող և ՀԾԿՀ աշխատակազմի կողմից առաջարկվող սակագների վերաբերյալ։ Բաշխման ծառայության սակագների նվազեցման հետևանքով վճարողները կախված միացման տեսակից ավելի քիչ գումար են վճարում էլ. էներգիայի տեղափոխման համար, որն էլ իր հերթին առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում վերջնական սպառողների համար։



























