ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք այցը։

«Պատերազմի պատճառով ես ուզում եմ այստեղ լինել։ Ես զգում եմ, որ պետք է այստեղ լինեմ։ Ուստի մենք խնդրեցինք հետաձգել այցը մոտ մեկ ամսով»,- ասել է նա։

Թրամփը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Չինաստանը «պետք է շնորհակալություն հայտնի մեզ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։